Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Համակարգային հիվանդություններ

Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների շարքին։

 

Անգլերեն լեզվով լույս տեսնող գիտական գրականությունում ընդունված է «միջերկրածովյան ընտանեկան տենդ» (familial Mediterranean fever) անվանումը։ Այն պայմանավորված է ընդամենը մեկ գենով։ Նորմալ պայմաններում այդ MEFV գենը պատասխանատու է բորբոքային պրոցեսների կանխման համար, իսկ չգործելու դեպքում այդ հատկությունը վերանում է կամ խիստ թուլանում, ինչի հետևանքով բորբոքումները չեն արգելակվում։ Յուրաքանչյուր գեն մարդու օրգանիզմում ներկայացված է 2 օրինակով (այդ թվում` նաև MEFV-ը), որից մեկը նա ժառանգում է հորից, իսկ մյուսը` մորից։ Եթե այդ երկու օրինակներից մեկը նորմալ լինի, անձը պարբերական հիվանդություն չի ունենա։ Միայն երբ նշված MEFV գենի և հայրական, և մայրական օրինակները փոփոխված են` մուտացիայի ենթարկված, ապա պարբերական հիվանդություն է զարգանում։ Փոփոխված գենը սերնդեսերունդ կարող է փոխանցվել և միշտ հանդիպել «առողջ» գենի հետ, սակայն հիվանդի բարեկամներից ոչ մեկը չտառապի պարբերական հիվանդությամբ։

 

Հիվանդի քույրերի և եղբայրների մոտ պարբերական հիվանդության առկայության հավանականությունը կազմում է 1։4։ Եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա երկու MEFV նորմալ գեն ունեցող անձի հետ, ապա նրանց երեխաները պարբերական հիվանդություն չեն ունենա, սակայն կկրեն հիվանդ ծնողի կողմից ժառանգած և փոփոխված` մուտացիայի ենթարկված մեկական MEFV գեն։ Իսկ եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա առողջ անձի հետ, որն ունի MEFV-ի մեկ փոփոխված գեն, ապա երեխաների մոտ պարբերական հիվանդության ռիսկը կկազմի 1։2։ Եթե ամուսնանան պարբերական հիվանդություն ունեցող երկու անձինք, ապա բոլոր երեխաները նույնպես կունենան պարբերական հիվանդություն։ 
 
Ընդհանրապես ժառանգական հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն հայերի շրջանում պարբերական հիվանդության հաճախականությունը կազմում է մոտավորապես 1-2 տոկոս։ Հիվանդության գրեթե 15% դեպքերում այն սկսվում է ամենածանր բարդությամբ` ամիլոիդոզով։ Մնացած դեպքերում հիվանդության նոպաները կամ հոդային երևույթները տարիներ և տասնամյակներ շարունակ կրկնվում են, իսկ ամիլոիդոզը զարգանում է միայն դրանցից հետո։


Ամիլոիդոզը տարբեր հյուսվածքներում դժվար լուծվող, այսպես կոչված` ամիլոիդ* նյութի կուտակման հետ կապված հիվանդություն է։ Պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզը առաջին հերթին ախտահարում է երիկամները։ Սակայն հնարավոր է նաև աղիքների, սրտի, վահանագեղձի ու այլ գեղձերի, և ընդհանրապես ցանկացած այլ օրգանի ախտահարում, ընդ որում, նշված օրգանների ախտահարումը կարող է նախորդել երիկամայինին։


Բացի ամիլոիդոզից, պարբերական հիվանդություն ունեցողները ենթակա են ավելի վաղ սկսվող և արտահայտված աթերոսկլերոզով հիվանդանալուն, քան բնակչությունն ընդհանրապես։ Երիտասարդ տարիքում կոլխիցինով կանխարգելիչ բուժում չստացած անձինք մտնում են սրտի իշեմիկ հիվանդության, այդ թվում` սրտամկանի ինֆարկտի, ինչպես նաև ինսուլտների բարձր ռիսկի խմբի մեջ։ Նշենք, որ պարբերական հիվանդությունը նպաստում է որովայնի խոռոչում կպումների գոյացմանը, որոնց պատճառով հիվանդի օրգանիզմը հակված է լինում, այսպես կոչված` կպումնային հիվանդության, որն արտահայտվում է ժամանակ առ ժամանակ կրկնվող աղիքային անանցանելիությամբ։ Այդ, ինչպես նաև այլ պատճառներով առաջացած կպումների դեպքում կանանց 20%-ը տառապում է լրիվ, իսկ մյուս 20%-ը` մասնակի անպտղությամբ։ Նույնիսկ երբ զույգը ազատ սեռական կյանք է վարում (առանց պաշտպանվելու), կինը կարող է հղիանալ միայն մի քանի տարին մեկ անգամ։


Պարբերական հիվանդության դեպքում բարձր է նաև բորբոքային հիվանդությունների հաճախականությունը։ Ռևմատոլոգիական հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, հանգուցային պանարտերիտը և այլն) պարբերական հիվանդությամբ տառապողների շրջանում հանդիպում են մի քանի անգամից մինչև մի քանի հարյուր անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության մոտ։ Ստամոքսաաղիքային տրակտի բոլոր հիվանդությունները նույնպես պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ հանդիպում են շատ ավելի հաճախ և շատ ավելի ծանր տարբերակներով։ Դա վերաբերում է ինչպես գաստրիտներին, կոլիտներին, այնպես էլ խոցային հիվանդությանը և նույնիսկ համեմատաբար հազվադեպ հանդիպող, այսպես կոչված` աղիքների բորբոքային հիվանդություններին (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)։


Անհրաժեշտ է նշել, որ այս բոլոր բարդություններից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի կոլխիցինով պարբերական հիվանդության կանխարգելիչ բուժումը։ Արդեն սկսված բոլոր բարդությունները, հատկապես երիկամների ամիլոիդոզը, շատ ավելի դժվար է, իսկ երբեմն նույնիսկ անհնարին է բուժել` եթե սկսվում է ուշացումով։ Եվ քանի որ, ինչպես արդեն ասացի, այդ բարդությունները շատ դեպքերում կարող են լինել պարբերական հիվանդության առաջին կլինիկական արտահայտությունը, ուրեմն նպատակահարմար է, որ յուրաքանչյուր հայ որքան հնարավոր է վաղ տարիքում ենթարկվի գենետիկական քննության, որով հնարավոր կլինի բացահայտել պարբերական հիվանդության դեռևս չարտահայտված դեպքերը։ Ցավոք սրտի, այսօր հայտնի հնարավոր 100 մուտացիաներից Հայաստանում (բժշկական գենետիկայի կենտրոն) որոշվում է միայն 12-ը` առավել հաճախ հանդիպողները։ Մնացած դեպքերում տարին 2 անգամ կանոնավոր բժշկական զննումները և հետազոտությունները թույլ կտան ավելի վաղ շրջաններում հայտնաբերել պարբերական հիվանդության բարդությունները։ Նշենք, որ դա հատկապես վերաբերում է երիկամների ամիլոիդոզին, որի ժամանակ հիվանդը ոչ մի ցավ չի զգում. ուստի, եթե պարբերաբար մեզի քննություն չկատարվի, ապա ամիլոիդոզը կարող է կլինիկորեն ախտորոշվել միայն ուշ շրջանում, երբ արմատական բուժումը քիչ արդյունավետ կլինի։

 

Ինչպես արդեն ասել ենք, պարբերական հիվանդությանը (ՊՀ) բնորոշ են բազմաթիվ, երբեմն նաև ծանր բարդություններ, որոնցից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի հիվանդության բուժումը` կոլխիցինի ամենօրյա կանոնավոր կանխարգելիչ կիրառմամբ: Որքան ուշ է սկսվում այն, այնքան հիվանդության բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա լինում է ավելի արտահայտված, իսկ շատ դեպքերում` նույնիսկ անդառնալի:

 

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մանկական տարիքից սկսած բուժման շնորհիվ կարելի է հիվանդության հնարավոր բարդությունները կանխել այնպես, որ անձը համարյա չտարբերվի առողջներից` բացառությամբ կոլխիցինի ամենօրյա ընդունման անհրաժեշտությունից:

 

Կոլխիցինը (Արտադրվում է թաղանթով պատված հաբերի ձևով) պարբերական հիվանդության ժամանակ սկսել են կիրառել անցած դարի 60-ականների վերջից: Հրեա գիտնական Ս. Գոլդինգերն առաջինն էր, որ 1972 թ. նկարագրեց կոլխիցինի դրական ազդեցությունը պարբերական հիվանդության նոպաների վրա: Կոլխիցինաբուժության սկզբնական շրջանում դա հաստատեցին նաև մի շարք այլ հեղինակներ: Նրանք նշում էին, որ կոլխիցինի ընդունումը դադարեցնելուց հետո ՊՀ-ի նոպաները վերսկսվում են: Այդ դեղամիջոցի առաջին մասշտաբային կիրառման արդյունքները հրապարակեցին Դ. Զեմերը և համահեղինակները` 1976 թ.: 

 

Իսկական հրաշք էր բժշկագիտության մեջ, երբ պարզվեց, որ կոլխիցինը կանխում է ոչ միայն պարբերական հիվանդության նոպաները, այլև նրա ամենածանր բարդությունը՝ ամիլոիդոզը (Ամիլոիդոզը սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով օրգանների հյուսվածքների, արյունատար անոթների վրա գլոբուլինային սպիտակուցների` ամիլոիդի արտաբջջային կուտակումներից առաջացող սկլերոզի, հյուծման և օրգանների կենսագործունեությունը խաթարող ծանր, անվերադարձելի բարդություն է): Կոլխիցինի կանոնավոր օգտագործման փորձի կուտակման հետ մեկտեղ, նախ` մեկը մյուսի հետևից սկսեցին ի հայտ գալ հաղորդումներ, որոնցում հեղինակները ցույց էին տալիս դեղամիջոցի բարերար ազդեցությունն ամիլոիդոզի ընթացքի վրա, իսկ այնուհետև այդ բարդության կանխման հնարավորությունը:

 

Սկզբից հետազոտողները նշում էին, որ կոլխիցինի կանոնավոր օգտագործումը իսպառ բացառում է ամիլոիդոզի առաջացումը, սակայն հետագայում, ավելի երկարատև դիտարկումների արդյունքում, նրանք եկան այն եզրակացության, որ մոտավորապես մեկ տոկոսի մոտ այն ի վերջո զարգանում է: Պետք է նշել սակայն, որ այդ հետազոտված հիվանդները հիմնականում սեֆարդիկ (Սեֆարդները հրեաների մի մասն է, որոնք խոսում են իսպաներենին նմանվող լեզվով` սեֆարդերենով: Սերված են Պիրենեյան թերակղզում բնակվող նախնիներից և ներկայումս ապրում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իսրայելում) հրեաներն էին, որոնց շրջանում հիվանդության՝ ամիլոիդոզով բարդանալու հավանականությունն ավելի մեծ էր, քան՝ հայերի:

 

Ներկայումս ամբողջ աշխարհում 35 տարուց ավելի կոլխիցինաբուժություն ստացել են տասնյակհազարավոր մարդիկ, և այդ քանակակազմը չի տարբերվում ընդհանուր բնակչության քանակակազմից՝ մահվան միջին տարիքի կամ որևէ հիվանդության հավանականության առումով: Այնպես որ, մանկական տարիքից կոլխիցին ստացող հիվանդները կարող են համարվել առողջ մարդիկ, որոնք կյանքի ընթացքում պարզապես ստիպված են ամեն օր ընդունել այդ համեմատաբար անվնաս դեղը: 

 

Ներկայումս մենք որևէ հիմք չունենք շեղվելու բուժման այն սկզբունքներից, որոնցով ամբողջ աշխարհի բժիշկներն առաջնորդվել են անցած տարիների  ընթացքում:

 

Բուժումը սկսում են ամիլոիդոզը կանխող նվազագույն դեղաչափից՝ օրական 1.0 մգ կոլխիցին պարունակող հաբերի ընդունումից: Պետք է ասել, որ կա հիվանդների մի փոքր խումբ, որոնց նոպաները դադարում են նույնիսկ օրական 0.5 մգ կոլխիցին ընդունելիս, սակայն այդ դեղաչափի երկարատև օգտագործման համաշխարհային փորձը բացակայում է: Այդ դեղաչափը երկարատև օգտագործող մեր ոչ այնքան մեծ թվով հիվանդների շրջանում եղել են ամիլոիդոզով բարդացման եզակի դեպքեր, այդ իսկ պատճառով օրական կոլխիցինի 0.5 մգ դեղաչափը չի կարելի խորհուրդ տալ մշտական օգտագործման համար, ինչպես նաև միայն նոպաների նախանշանները ճնշելու նպատակով: Նախ դա քչերին է հաջողվում և այն էլ ոչ երկարատև, բացի այդ, որն ավելի կարևոր է, նման ‚բուժմամբե ամիլոիդոզի զարգացումը չի կանխվում:

 

Բուժման առաջին օրերի ընթացքում հնարավոր է լուծ առաջանա, որի արտահայտված լինելու դեպքում կարելի է մի քանի օր դեղաչափն իջեցնել 0,5 մգ-ի, այնուհետև վերադառնալ օրական 1,0 մգ-ին: Բուժման առաջին օրերի, ամիսների, երբեմն նույնիսկ տարիների ընթացքում հնարավոր են պարբերական հիվանդության աուտոիմունային բնույթի բարդությունների առաջացում (մենինգեալ` ուղեղաթաղանթի ախտահարմանը բնորոշ երևույթներ, ավշային հանգույցների մեծացում, հոդաբորբեր, անոթաբորբեր և այլն): Այնպես որ` գլխացավեր, հոդացավեր, ցան, տեսողության վատացում կամ այլ ոչ սովորական գանգատներ առաջանալու դեպքում հիվանդը որքան հնարավոր է շուտ պետք է դիմի բժշկի:

 

Եթե օրական 1,0 մգ դեղաչափի ֆոնի վրա առաջանում է պարբերական հիվանդության հերթական նոպան, այսինքն` այդ դեղաչափով նոպաները չեն կանխվում, ապա բժիշկը կարող է դեղաչափն ավելացնել` հասցնելով մինչև 1,5 մգ-ի, չսպասելով երկրորդ, երրորդ և հաջորդող նոպաներին: Մեկ նոպան արդեն բավական է, որ հիվանդն ընդմիշտ մոռանա այն դեղաչափը, որի ֆոնի վրա առաջացել է այդ նոպան և բժշկի խորհրդով անցնի ավելի բարձր դեղաչափի ընդունման, իսկ եթե այն կրկնվի, ապա հաջորդ նոպաները կանխելու համար բժիշկը խորհուրդ կտա առաջին իսկ նոպայից հետո անցնել օրական 2,0 մգ կոլխիցինի ընդունման: 

 

Պետք է ասել, որ հայկական քանակակազմում չափազանց հազվադեպ են հանդիպում օրական 2,0 մգ դեղաչափի ֆոնի վրա նոպաներ ունեցող հիվանդներ, այն դեպքում, երբ սեֆարդիկ հրեաների 1/3-ի մոտ նոպաները կարող են դիտվել նաև այդ առավելագույն դեղաչափի պայմաններում, սակայն նրանց շրջանում կոլխիցինի այդ դեղաչափերի կիրառման պայմաններում նկատվել են ամիլոիդոզի եզակի դեպքեր:

 

Համաշխարհային մասշտաբով օրական 2,5 մգ դեղաչափի երկարատև կիրառման փորձը շատ քիչ է, ուստի կոլխիցինի օրական 2 մգ դեղաչափին ‚չպատասխանողե հիվանդների շրջանում ավելի բարձր դեղաչափերի կիրառումը կարող է լինել բացառիկ դեպքերում` բժշկի դիտարկման ներքո, քանի որ օրական 2,5 և նույնիսկ 3,0 մգ դեղաչափի ֆոնի վրա որոշ դեպքերում կարող են նկատվել թունավորման երևույթներ: Սա ստիպում է նորից վերադառնալ օրական 2.0 մգ դեղաչափին:

 

Իհարկե, կոլխիցինաբուժության բոլոր հիմնահարցերը դեռևս լուծված չեն և նշված պարզունակ սխեման ոչ բոլոր դեպքերում է ճիշտ: Այս խնդրին կանդրադառնանք հաջորդ հոդվածում:

 

(շարունակելի)

Հեղինակ. Ալեքսանդր ԱՅՎԱԶՅԱՆ. բ.գ.դ., Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ թերապիայի N2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ‚Մուրացանե համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկայի ղեկավար
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1, 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

karine

21.02.2015

Elmira jan ES NUYNPES UZUMEM Ayd HARCI SHURJ XOSEN INCHVOR SHATEN TAKCNUM AYD HIVANDUTYAN MASI EV XNDRUMEM VOR BJISHKNER@ PATASXANEN parberakan hivandutyan hamar vortex dimen ev ardyok da bujvume

Elmira

20.02.2015

09.02.2015 Barev dzez xndrum em patasxaneq. Ardyoq var artahaytvac porkaputyun@, virahatutyunneric heto shat shut i hayt ekox kpumner@ , krcqagexdzeri cav@ ev vor amenakarevorn e cnkan hodacav@(vor@ 4-rd or@ aranc mijamtelu ancnum e ) miasin, dranq parberakan hivandutyan axtanshanner chen?. Manavand ayn depqum erb ka jarangakan naxatramadrvacutyun. (Im morakan generi mej ka ayd hivandutyun@).KANXAV SHNORHAKALUTYUN.

karine

18.02.2015

barev dez xndrumem patasxanek im txai mot haytnabervele mek mutancia heterozigot dzevov xndrumem asek da inche nshanakum

Emma

17.02.2015

shnorhakalem,,,genetik hetazotutyun@ jxtele hivandutyun@ bayc es hajaxakiem unenum nmanatip caver ,,inch karoxe da linel???

Anna

17.02.2015

Barev dzez bjishk. Es arden mek amis e unem 37 astichan jermutyun, chnshman tatanumner, dashtanic mi qani or araj krcqeri cav, mayev votqeris tatere crvum en. Xndrum em ogneq hnaravor e ardyoq vor lini parbetakan hivandutyun. Generi mej chunenq tvyal hivandutyune. ev ete ayo apa inch bjishki mot petq e gnam ev inch hetazotutyunner ancnem. Shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

15.02.2015

Հարգելի LIDA, պարբերական հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող  հիվանդություն է, դա նշանակում է, եթե նույնիսկ Ձեր երեխան հիվանդ չլինի և լինի գենի կրող, ապա այդ գենը կփոխանցվի հաջորդ սերնդին, իսկ հիվանդ կլինի հաջորդ սերնդի ներկայացուցիչը թե ոչ դժվար է որոշել: Իսկ 50/50 նշանակում է,որ Ձեր երեխայի հիվանդ լինելու հավանականությունը 50 տոկոս է: Պարբերական հիվանդությունը կլինիկական դրսևորումներ կարող է ունենալ ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ այն արդեն արտահայտվում է մանկական տարիքում: Կլինիկական նշան են օրինակ որովայնային սուր ցավերը ,որոնք ունեն պարբերական բնույթ և ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ: Երբեմն պարբերական հիվանդությունը սկսվում է երիկամների ամիլոիդոզով, աուտոիմուն հեպատիտով կամ ծնկան հոդի բորբոքումով:

Մեդ-Պրակտիկ

13.02.2015

Հարգելի Emma, եթե կան պարբերական հիվանդության կլինիկական նշաններ և ժառանգական նախատրամադրվածություն, ապա բժիշկը միանշանակ կարող է ենթադրել հիվանդության առկայության մասին: Իսկ ախտորոշումը հաստատելու կամ ժխտելու համար կատարվում է գենետիկ հետազոտություն: Հնարավոր է,որ գենետիկ հետազոտությամբ ժխտվի հիվանդությունը: 

Andranik

12.02.2015

Բարև ձեզ իմ երեխայի և 2 քրոջս երեխաների մոտն էլ հայտնաբերվել է MEFV գենի 2 մուտացիաներ և 3 երեխայի մոտն էլ հաստատվել է պարբերական հիվանդությունը, բայց յուրաքանչյուր 2-ի մոտ մի մուտացիան համընկնում է բայց 3-ի մոտ միասին վերցրած մուտացիայի համընկնում չկա :3-ի մոտն էլ մի մուտացիան նույնը չպետքէ լինի? շնորհակալություն

Elmira

09.02.2015

Barev dzez xndrum em patasxaneq. Ardyoq var artahaytvac porkaputyun@, virahatutyunneric heto shut i hayt ekox kpumner@,krcqagexdzeri cav@, cnkan hodacav@ miasin dranq parberakan hivandutyan axtanishner chen? Manavand ayn depqun erb ka jarangakan naxatramadrvacutyun.( Im morakan generi mej ka ayd hivandutyun@). Kanxav shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի Elmira, տեխնիկական պատճառներով պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Պարտադիր չէ, որ պարբերական հիվանդությունն ուղեկցվի որովայնի սաստիկ ցավերով կամ ջերմության բարձրացմամբ: Հնարավոր է ծնկան հոդի խնդիրը ամենևին կապված չէ պարբերական հիվանդության հետ, սակայն հնարավոր է նաև, որ դա հենց պարբերական հիվանդության ախտանիշ է: Եթե կա ժառանգական նախատրամադրվածություն` ցանկալի է կատարել գենետիկ քննություն:

Emma

01.02.2015

hnaravore ardyoq vor analizi ardyunqner@ jxten hivandutyn@?? bayc @st bjishki da henc ayd hivandutynne,shnorhakalutyun,

Մեդ-Պրակտիկ

01.02.2015

Հարգելի Ալլա, հայցում ենք Ձեր ներողամտությունը, հարցի պատասխանը տեխնիկական պատճառներով ուշացել է: Ձեր հարցի պատասխանը տեսեք վերևում:

LIDA

01.02.2015

MI BAN EVS HARCHNEM, AISINKN 50/50 VOR ASUMEK , ISK DA INCHE NSHANAKUM VOR KAROXE IM BALIKI EREXAN NUINPES HIVAND LINEL, U MI BANEL ISK HIVANDUTYAN AXTANSHANER@ SKZBNAKANUM ARANCH ANALIZNERI , INCHPES KAROXEM IMANAL ARAJIN NAXANSHANER@ VORONKEN, EV VOR TARIKICHE AKNHAIT EREVUM ARANCH ANALIZNERI, MERSHI

Emma

01.02.2015

hnaravore ardyoq vor analizi ardyunqner@ jxten hivandutyn@?? bayc @st bjishki da henc ayd hivandutynne,shnorhakalutyun,,

Elmira

01.02.2015

Elmira 01.02.2015 Barev dzez xndrum em patasxaneq. Es 30 tarekan em ,bayc 20 tarekanic dzax votqis cunk@ parberabar cavum e, aytucvum ev 4-rd or@ ancnum. Ays 10 tarineri @ntacqum 2 angam entarkveci virahatutyan ev 2-i depqum el shat shut kpumner uneca. Bjishknern asacin vor organizms hakvac e kpumneri. Sakayn chem jermum. (Nshem vor mayrikis moraqroj axjka mot nuyn hodacavern ein ,indz pes vorovaynayin caver chuner ev Gen. kentronum axtoroshecin parberakan hivandutyun). Hnaravor e ardyoq vor indz mot nuynpes parberakan hivandutyun lini. Kanxav shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի Lida, ներողություն ենք խնդրում Ձեր հարցին ուշ պատասխանելու համար: Պատասխանը նայեք ստորև:

Մեդ-Պրակտիկ

31.01.2015

Հարգելի LIDA, եթե Դուք առողջ եք և չունեք ժառանգական նախատրամադրվածություն,ապա Ձեր բալիկի մոտ պարբերական հիվանդության հավանականությունը 50/50 է: Երեխան կարող է լինել գենի կրող,սակայն հիվանդ չլինել : Ցանկացած տարիքում էլ կարող եք կատարել գենետիկական հետազոտություն:

Անդրանիկ

29.01.2015

Բարև ձեզ իմ երեխայի և 2 քրոջս երեխաների մոտն էլ հայտնաբերվել է MEFV գենի 2 մուտացիաներ 3 երեխայի մոտն էլ հաստատվել է պարբերական հիվանդությունը, բայց յուրաքանչյուր 2-ի մոտ մի մուտացիան համընկնում է բայց 3-ի մոտ միասին վերցրած մուտացիայի համընկնում չկա :3-ի մոտն էլ մի մուտացիան նույնը չպետքէ լինի? շնորհակալություն

Elmira

29.01.2015

Barev dzez xndrum em patasxaneq . Es 30 tarekan em bayc 20 tarekanic dzax votqis cunk@ shat hachx cavum e ev mi poqr el aytucvum , ayn astichan vor es haziv em astichannerov barcranum kam ijnum .(i dep nshem vor mayrikis moraqroj axjka mot nuyn cavern ein ,vorovaynayin caver chuner ev genetik kentronum axtoroshecin vor nra mot erevanyan hivandutyun e) . Hnaravor e ardyoq vor indz mot nuyn pes erevanyan hivandutyun lini.

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի Ալլա,հայցում ենք Ձեր ներողամտությունը,հարցին ուշ պատասխանելու համար: Ձեր նկարագրած դեպքում կարևոր է թե կոնկրետ որ մուտացիան է Ձեր բալիկի մոտ և այն հոմոզիգոտ,թէ հետերոզիգոտ ձևով է: Հաճախ, եթե ժառանգական նախատրամադրվածություն կա,կլինիկական նշանները միայն հաստատում են հիվանդության առկայությունը: Խորհուրդ է տրվում կրկնել գենետիկ անալիզը և ճշտել կոնկրետ մուտացիան:

Lida

23.01.2015

LIDA 18.01.2015 Barev dez, xndrumem indz asachek , es 4 tari araj amusnacha, ev miain 2 tari anch chnvech im balik@ txa, u xndir@ amuxnuchser, es aroxchem ev vochmi xndir chunem, baich hangamankneri berumov bajanvechi amusnuchs, u miain bajanveluchs het parz darchav vor amusins, hivande erevanyan hivandutyunov, u karches naev ir mair@, hima uzumem parzel ardiok hnaravore vor baliksel jarangach lini, u asem naev chnvach orvanich vochinch chi anhangstachrel, minch ors shat aroxche karches vochmi texich chaver chuni, mi harchel vor tarikichen genetik analizner hadznum, naxapes shat shnorhakalutyun.

Ալլա

22.01.2015

Բարև Ձեզ, խնդրում եմ հարցիս պատասխան տաք: Երկու երեխաներիցս մեկի մոտ հայտնաբերվել է MEFV գենի 2 մուտացիա, իսկ մյուսի մոտ միայն մեկը, բայց նա ունի շատ սուր որովայնային ցավեր, հնարավոր է որ նա էլ հիվանդ լինի: Նախապես շնորհակալություն:

E,,

22.01.2015

hnaravore ardyoq vor analizi ardyunqner@ jxten hivandutyn@?? bayc @st bjishki da henc ayd hivandutynne,shnorhakalutyun,,

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Armine, չհղիանալու պատճառ չի կարող լինել երևանյան կամ պարբերական հիվանդությունը, առավել հավանական պատճառ կարող է լինել արհեստական վիժումը: Հուսադրող է, որ նախկինում ունեցել եք հղիություն, փորձեք լիարժեք հետազոտվել, ստանալ համապատասխան խորհրդատվություն, գուցե և  հնարավոր դառնա:

LIDA

18.01.2015

Barev dez, xndrumem indz asachek , es 4 tari araj amusnacha, ev miain 2 tari anch chnvech im balik@ txa, u xndir@ amuxnuchser, es aroxchem ev vochmi xndir chunem, baich hangamankneri berumov bajanvechi amusnuchs, u miain bajanveluchs het parz darchav vor amusins, hivande erevanyan hivandutyunov, u karches naev ir mair@, hima uzumem parzel ardiok hnaravore vor baliksel jarangach lini, u asem naev chnvach orvanich vochinch chi anhangstachrel, minch ors shat aroxche karches vochmi texich chaver chuni, mi harchel vor tarikichen genetik analizner hadznum, naxapes shat shnorhakalutyun.

Ալլա

15.01.2015

Բարև Ձեզ, խնդրում եմ հարցիս պատասխան տաք: Երկու երեխաներիցս մեկի մոտ հայտնաբերվել է MEFV գենի 2 մուտացիա, իսկ մյուսի մոտ միայն մեկը, բայց նա ունի շատ սուր որովայնային ցավեր, հնարավոր է որ նա էլ հիվանդ լինի: Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի АННА , П, խոսքը պարբերական հիվանդության մասին է: Պետք է դիմել համապատասխան մասնագետի և բուժում ստանալ:

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի  SONA, պարբերական հիվանդությունը, կամ ինչպես շատերն են նշում՝ երևանյան հիվանդությունը, դասվում է ժառանգական հիվանդությունների շարքին: Ժառանգման մեխանիզմը մանրամասն ներկայացված է նյութում:
https://www.med-practic.com/arm/347/16175/article.more.html

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Գոհար, հարկ է հետագա հետազոտություն և բժշկի խորհրդատվություն:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Աստղիկ, Ձեր հարցի պատասխանը ստանալուն կօգնի հոդվածը, որի հղումը ստորև է.
https://www.labnauka.ru/analysis/periodicheskaya-bolezn-gen-mefv

Կարդացեք նաև

Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...

 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com
 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com

Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:


Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...

Բժշկի ընդունարանում
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Բժշկի ընդունարանում
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ